05.03.2020|
14:12
Կարոտել էինք քեզ, ու՝ գալիս էինք, բայց փող չունեինք: Երկուսով էլ, այդպես էր ստացվել: Էջմիածնից էինք գալիս, մոմեր էինք վառել, ես նորից մեխվել-մնացել էի Մայր տաճարի միայն ինձ հայտնի կետում, որտեղ կանգնած էի 1999-ի հոկտեմբերի 27-ին, երբ նորընտիր Ամենայն Հայոց կաթողիկոսին դեղին մի թղթի կտոր փոխանցեցին… Ու նա լաց եղավ: